Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է, թե ամբողջովին «թյունինգ» արված ՀՀԿ գրասենյակում և շտաբում մտածե՞լ են արդյոք լրագրողների մասին, որոնք ընտրությունների ժամանակ երբեք տեղ չեն ունեցել աշխատելու, դրսում` ցրտին, բքին, սառնամանիքին, պատի տակ, Գևորիկի կողքին, սպասել են, մինչև ավարտվեն ընտրությունները, Սերժ Սարգսյանը մտնի-դուրս գա ՀՀԿ շենքից: Քանի որ ընտրությունները, որպես կանոն, միշտ ձմռանն են եղել, իսկ ՀՀԿ-ն իշխող կուսակցություն է 98-ից ի վեր: Հնարավո՞ր է, որ առաջիկա ընտրություններում լրագրողների համար «պրես-կենտրոն» ստեղծվի ՀՀԿ նորանորոգ համալիրում`թերթը հարցրել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին:
«Նախ` ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, և լրագրողներն այլևս, Ձեր ասած` «պատի տակ» չեն կանգնում, շենքի վերանորոգումից հետո, այս էլ որերորդ անգամ, ԳՄ նիստերի ընթացքում լրագրողներն սպասում են իրենց հատկացված առանձին սենյակում` գրադարանում, որտեղ, ի դեպ, նախկինում տեղի էին ունենում ԳՄ նիստերը` Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, և նորմալ պայմաններում աշխատում: Բուն ընտրությունների օրը ևս մենք նման հնարավորություն կընձեռենք Հայաստանում գործող հիմնական կայքերի և լրատվամիջոցների լրագրողների համար` իրենց աշխատանքը պատշաճ կատարելու համար»: