Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Երուսաղեմում` Լացի պատի մոտ, երիտասարդ իսրայելցի է սպանվել: Նրա վրա կրակել է Իսրայելի անվտանգության ծառայության աշխատակիցը, որը պարեկություն էր անում այդ տարածքում: Նրան թվացել է, որ Լացի պատի մոտ կանգնած տղամարդը բացականչել է «Ալլահ աքբար» եւ ինչ-որ կասկածելի իր է հանել գրպանից. տեղեկացնում է mignews.com-ը:
Դեպքի վայր հասած բժիշկները 20 րոպե շարունակ փորձել են վերակենդանացնել երիտասարդին, բայց` ապարդյուն:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Լացի պատի մոտ մշտապես աղոթողներից մեկն ասել է, որ սպանվածին այդ տարածքում շատերն են ճանաչում` որպես տարօրինակ մարդու, մի անգամ էլ նույնիսկ հայտարարել էր, թե մահմեդական է դարձել: