|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ կառավարության որոշմամբ` էկոնոմիկայի նախարարությանը 15 մլն դրամ է տրամադրվել` Եվրոպական միության հետ իրականացվող համագործակցության շրջանակներում բարեփոխումների ռազմավարությունից բխող ծրագրերը մշակելու համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախատեսված գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա տրամադրվելու է «Ալֆա պլյուս քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությանը` այդ ծրագրերը մշակելու նպատակով: Դժվար չէ գուշակել, որ այդ ոլորտում լուրջ գումարներ են լվացվում: Եվ հենց այդ փաստը հաշվի առնելով էլ` ամիսներ առաջ կառավարությունը ՎՊ ուսումնասիրությունների հիման վրա հայտարարել էր խորհրդատվակլան ծրագրերը կրճատելու, այդ ուղղությամբ գումարներ նվազեցնելու մասին:
Փաստորեն, մի կողմից իշխանությունները հայտարարում են խորհրդատվության վրա քիչ գումարներ ծախսելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից` խախտում իրենց իսկ որոշումը: