|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի դեմ ռազմական գործողությունների մասին Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունը մեծ տագնապ է արթնացնում։ Դա որոշում է, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կողմից ստորագրված զինադադարի համաձայնագրերը և հակասում է Հայաստանի հետ հարաբերությունները խաղաղեցնելու ցանկության մասին ադրբեջանական բազմիցս արված հայտարարություններին։ Ինչպես տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանություն, այս մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Պիերո Ֆասինոն:
«Ավելին՝ վերջին երկու տարում Եվրամիությունը ակտիվացրել է երկխոսության ձևաչափը, որին մասնակցել են ադրբեջանցիներն ու հայերը` դրսևորելով համաձայնության ցանկություն, որն այսօր վտանգված է»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը և հավելել. «Մենք խստորեն խնդրում ենք Ադրբեջանի իշխանություններին կանգ առնել, իսկ ՄԱԿ-ին, ԵՄ-ին և ԵԱՀԿ-ին` ակտիվացնել անհապաղ նախաձեռնությունները՝ ակտիվացնելու բանակցությունները, որոնք տանում են դեպի խաղաղություն և կայունություն կովկասյան տարածաշրջանում»: