|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Շատ ոլորտներում Թուրքիայի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին են հայտարարել Եվրամիության ղեկավարները 2021 թվականի հունիսի 24-ին կայացած գագաթնաժողովին հաջորդած հռչակագրում. հայտնում է Anadolu-ն։
Փաստաթուղթը հայտարարում է, որ Եվրամիության ղեկավարները «տեխնիկական աշխատանք» են սկսել Թուրքիայի հետ Մաքսային միությունը թարմացնելու ուղղությամբ: Հռչակագրում նշվում է նաև, որ ԵՄ-ն պատրաստ է բարձր մակարդակի երկխոսության Թուրքիայի հետ միգրացիայի, առողջության, կլիմայի, ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Բացի դրանից՝ ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները «խնդրել են Եվրահանձնաժողովին՝ անհապաղ ներկայացնել պաշտոնական առաջարկ Թուրքիայում և տարածաշրջանի այլ երկրներում գտնվող սիրիացի փախստականներին աջակցելու համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է ԵՄ գագաթնաժողովում քննարկել Սիրիայից միգրանտներ ունեցող երկրների լրացուցիչ ֆինանսավորումը: Դիվանագիտական որոշ աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ խոսքը Թուրքիային 3,5 միլիարդ եվրո տրամադրելու մասին է։