|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հարավաֆրիկյան Փիթերմարիցբուրգում տեղի ունեցած հեծանվային մրցումների ժամանակ ավելի քան 150 կիլկոգրամանոց այծքաղը անսպասելիորեն հարձակվել է հեծանվորդի վրա ու տապալել նրան:
The Daily Mail-ը գրում է, որ հեծանվորդները պետք է հատեին արգելոցի մի հատված, որտեղ վայրի կենդանիներ են բնակվում: 17-ամյա հեծանվորդ Էդվանվան դեր Սթեյը մեծ արագությամբ արգելոցով ընթանալիս հանկարծ անսպասելիորեն հարձակման է ենթարկվել աջից վազող այծքաղի կողմից:
Տեղեկատվության համաձայն` Սթեյին տեղափոխել են հիվանդանոց: Նա ուղեղի ցնցում եւ սալջարդեր է ստացել:
Բժիշկները հայտնել են, որ հեծանվորդին լուրջ վնասվածքներից փրկել է նրա սաղավարտը:
Բնապահպանները եւ կնդանաբանները այս դեպքի առնչությամբ հայտնել են, որ այծքաղը չէր ցանկացել հարձակվել հեծանվորդի վրա, այլ փորձել է ցատկել նրա վրայով`այն համարելով բնական խոչընդոտ:
Հեծնավորդներից մեկը ով ընդանալիս է եղել Սթեյի հետեւից հասցրել է նկարահանել, թե ինչպես է դա տեղի ունեցել: