Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-10-10 00:56
Աշխարհ

Կալիֆոռնիայի ներգաղթյալների "Երազանքի օրենքը"

Կալիֆոռնիայի ներգաղթյալների "Երազանքի օրենքը"

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ստորագրել է «Կալիֆոռնիական երազանքի օրենք»-ի երկրորդ մասը, որով ապօրինի ներգաղթյալներին հնարավորություն կտրվի համալսարաններում սովորելու համար պետությունից դրամական օգնություն ստանալ։

 

Ըստ ամերիկյան Fox News հեռուստաալիքի` օրենքի առաջին մասը նահանգապետը ստորագրել էր հուլիսի վերջին։ Այսպես` առաջին մասը թույլ էր տալիս ապօրինի ներգաղթյալներին դրամաշնորհներ հատկացնել եւ կրթաթոշակներ տրամադրել։

 

Իսկ ահա օրենքի երկրորդ մասում նշված է, որ ապօրինի ներգաղթյալների նկատմամբ պետք է ներկայացվեն այն նույն պահանջները, որոնք սովորաբար ներկայացվում են պետական համալասարաններում սովորելու համար ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով պետությանը դիմող օրինական կարգավիճակ ունեցող ուսանողներին։

 

Ընդունված օրենքի երկրորդ մասում նշված է, որ ներգաղթյալներին կարող է գումար տրամադրվել օրինական կարգավիճակ ունեցող ուսանողներին տրամադրելուց հետո: