Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիան փակում է ներգաղթյալների ֆինանսական օգնության ծրագիրը, այդ թվում` ռումինացի գնչուների, որոնց աջակցել պահանջում էր Եվրամիությունը: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը. տեղեկացնում է Вести-ն:
2013 թվականի մարտի 1-ից ներգաղթյալներին վճարվող նպաստները կրճատվելու են 83 տոկոսով, ինչը հնարավորություն կտա զգալի միջոցներ տնտեսել պետական բյուջեի համար:
Առաջին հերթին` կկրճատվեն այն գումարները, որոնք Ֆրանսիան ծախսում է ներգաղթյալներին իրենց երկրներ հետ ուղարկելու համար: Ներկայումս Ֆրանսիան յուրաքանչյուր մեծահասակ ներգաղթյալին վճարում է 300 եվրո, իսկ անչափահասին` 100 եվրո, եթե նրանք կամավոր համաձայնում են տուն վերադառնալ: Այդ գումարները կրճատվելու են 50 եւ 30 եվրո` համապատասխանաբար: Ընդ որում` սա վերաբերում է միայն ԵՄ անդամ երկրներից ժամանած միգրանտներին, այլ երկրների ներկայացուցիչներին արտաքսում են:
Կառավարությունը նվազեցնում է նաեւ ԵՄ երկրներից ներգաղթյալ-գործազուրկների նպաստները` մեծահասակին 500, երեխային` 200 եվրո` 2000 եւ 1000 եվրոյի փոխարեն: