|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մուամար Կադաֆին տարածել է իր հերթական ձայնագրություն-ուղերձը Լիբիայի ժողովրդին, որում կոչ է արել զանգվածային բողոքների դուրս գալ ընդդեմ նոր իշխանությունների: Նա նաեւ հայտարարել է, որ Անցումային ազգային խորհրդի լեգիտիմությունը ճանաչած զարգացող երկրների ղեկավարները կարող են հայտնվել նույն իրադրության մեջ, ինչ ինքը: Ուղերձը հեռարձակվել է երեկ սիրիական Arrai հեռուստաալիքով. տեղեկացնում է mignews.com-ը:
Կադաֆիի գտնվելու վայրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Ենթադրվում է, որ նա Լիբիայում է եւ թաքնվում է երկրի անապատային շրջաններում: