|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ընդդիմադիրների կողմից Լիբիայի մեծ մասի գրավումից հետո անհայտացած Մուամար Կադաֆին երեկ զանգահարել է սիրիական հեռուստաընկերություններից մեկին եւ տեղեկացրել, որ ինքը գտնվում է Լիբիայում եւ պատրաստվում է շարունակել պայքարը:
Նա հայտարարել է, որ ինքը կարող է հաղթել թե' Լիբիայի ընդդիմադիրներին, թե' ՆԱՏՕ-ի ուժերին. «Երիտասարդներն այժմ Տրիպոլիում պատրաստ են ընդդիմադիրների, վարձկանների վերջը տալուն: ՆԱՏՕ-ին հաղթելու ենք, ինչից հետո Լիբիայի ժողովուրդը հրաժարվելու է ՆԱՏՕ-ի աջակցությունից»:
CNN-ի տեղեկացմամբ` հեռախոսազրույցի ընթացքում անդրադառնալով Լիբիայից Նիգերիա իր ունեցվածքն ու մարդկանց տեղափոխող շարասյանը, Կադաֆին ասել է, որ դա սովորական երեւույթ է, եւ շարասյունն արդեն մի քանի անգամ հատել է սահմանն ու հետ վերադարձել Լիբիա: