|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Թեեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի դեմ միջազգային լուրջ պատժամիջոցների մասին բանաձեւը չընդունվեց, սակայն Թուրքիան սեփական պատժամիջոցները կկիրառի. ըստ mignews.com-ի` այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ելույթ ունենալով Հարավային Աֆրիկայում` նա ափսոսանք է հայտնել Ռուսաստանի եւ Չինաստանի վետոյի կապակցությամբ, սակայն հավելել է. «Բնականաբար, այդ վետոն չի կարող կանխել պատժամիջոցները»:
Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն փակել է իր օդային եւ ջրային տարածքները դեպի Սիրիա բեռնափոխադրումների համար: