Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ խորհուրդը մինչև 2021 թվականի հունիսի 1-ը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները: Այս մասին նշվում է հինգշաբթի օրը եմ կայքում հրապարակված հայտարարության մեջ. հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Խորհուրդն այսօր 1 տարով երկարաձգել է սիրիական ռեժիմի դեմ կիրառվող սահմանափակիչ միջոցառումները մինչև 2021 թվականի հունիսի 1-ը», - ասվում է փաստաթղթում: Նշվում է, որ ԵՄ խորհուրդը պատժամիջոցների ցանկից բացառել է այն երկու անձանց և մեկ ընկերության՝ «ովքեր դադարեցրել են այն գործողությունները, որոնք հանգեցրել են պատժամիջոցների»:
Այսպիսով, այս պահի դրությամբ պատժամիջոցների ցուցակում ընդգրկված է 273 մարդ և 70 կազմակերպություն:
2011-ին ընդունված Եվրամիության պատժամիջոցները ներառում են Սիրիայից նավթի ներկրման արգելք, այս երկրին պատրաստի վառելիքի և նավթամթերքների մատակարարում, ներդրումների սահմանափակումներ, ԵՄ-ում Սիրիայի կենտրոնական բանկի ակտիվների սառեցում, երկակի օգտագործման տեխնոլոգիաների առևտրի էմբարգո, ինչպես նաև երկակի օգտագործման տեխնոլոգիաների առևտրի էմբարգո, ինչպես նաև հեռախոսային և ինտերնետ կապի արգելափակում: