կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-04 10:16
Առանց Կատեգորիա

168 ԺԱՄ. Ցուցմունք չի տվել

168 ԺԱՄ. Ցուցմունք չի տվել

ՃՈ նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի գործը դեռ նախաքննության փուլում է, եւ հայտնի չէ, թե երբ կավարտվի: Նրա շահերի պաշտպան Մկրտիչ Վասակյանը «Ա1+»-ին ասել էր, որ Մ. Օհանյանը ընկճված չէ եւ իրեն մեղավոր չի ճանաչում:

 

Ըստ փաստաբանի` պաշտպանական կողմը նրա անմեղությունն ապացուցող փաստեր ունի եւ դա կներկայացնի ե՛ւ նախաքննության, ե՛ւ դատաքննության փուլում: Պաշտպանը հերքել է նաեւ մամուլում շրջանառվող լուրերը, թե Մ. Օհանյանը ցուցմունքներ է տվել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների դեմ. «Ո'չ բարձրաստիճան, ո'չ ցածրաստիճան պաշտոնյաների դեմ ցուցմունքներ չի տվել»:

 

Հիշեցնենք, որ Մ. Օհանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30-ին` պաշտոնական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակության կասկածանքով: Նոյեմբերի 2-ին լրանում է նրա նախնական կալանքի երկու ամիսը: