կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-30 10:12
Առանց Կատեգորիա

Հանցավոր նույնականացում

Հանցավոր նույնականացում

Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը զարմանում է, թե ինչու են այսօր «ընդդիմության հովանավորությամբ» բողոքում անգամ 10 տարի առաջ բանակում արձանագրված ու չբացահայտված դեպքերից զոհեր ունեցողները, երբ այն ժամանակ պատասխանատուներից մեկը ներկայումս նույն ընդդիմությանը հարող Գագիկ Ջհանգիրյանն էր:

 

Նման մոտեցումը մերօրյա չինովնիկի շաբլոնային մտածողության արդյունք է, որի ելակետը ծնողների չբավարարված պահանջները չեն, այլ պետության գործառույթը իշխանությանը վերագրելու և չլուծված հարցերը նախկինների վրա բարդելու սովորությունը: Հասկանալի չէ՞, միթե, որ այդ մարդկանց համար էականն այն չէ` իրենց զավակի սպանության չբացահայտումը զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի՞ անգործության արդյունք է, թե՞ զինդատախազ Գևորգ Կոստանդյանի, կամ որևէ այլ մեկի: Նրանց պահանջը այս կամ նախորդ իշխանություններից չէ, այս կամ այն չինովնիկից չէ, այլ պետությունից, որը տվյալ դեպքում մարմնավորում է զինդատախազը: Ու երբ իրողությունները ներկայացվում են իշխանությունների տարբերակման պրիզմայով, ոչ միայն տեղի է ունենում իշխանության ու պետության հանցավոր նույնականացում, այլև պատասխանատվությունից այդ կերպ խուսափելը դառնում է օրինաչափություն: