|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ալկոհոլից մահվան դեպքերն ավելի շատ են միայնակ մարդկանց, քան թե ընտանիք ունեցողների շրջանում: Այս համոզմանն են հանգել ֆին գիտնականները, որոնց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ալկոհոլի չարաշահումից մահացածների 2/3-ը հիմնականում միայնակներ են:
Հոգեբանների կարծիքով` միայնությունը ալկոհոլային կախվածության գործոններից մեկն է, քանի որ մենակ ապրողներն այսկերպ են փորձում գունավորել իրենց կյանքը: Իսկ այստեղ նրանց ոչ ոք չի կարող վերահսկել: Սոցիոլոգները համոզված են` որքան ամուր են սոցիալական կապերը, այնքան քիչ է ալկոհոլից կախվածության վտանգը:
Դժբախտաբար, մասնագետները արձանագրում են հասարակության մեջ այդ կապերի տարեցտարի նվազումը: Թեեւ ընտանիք ունեն, բայց մարդիկ իրենց զգում են միայնակ: