Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարզական գործակալ Վլադիմիր Աբրամովը, մեկնաբանելով համացանցում հայտնված` անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Անդրեյ Արշավինի հարբած լինելու փաստը, «Советский спорт» պարբերականին ասել է.
«Այդ տեսագրությունը Ամերիկա չհայտնաբերեց: Ցավոք, Արշավինը չի փոխվել: Մենք գիտեինք, որ նա դեռ Սանկտ Պետերբուրգում հաճախ էր օգտագործում ալկոհոլ: Ինձ նույնիսկ չզարմացրեց վերջերս Արսեն Վենգերի արտահայտած կարծիքը, որ ինքը խնդիրներ չունի Անդրեյի հետ, քանի որ նա մարզումների ժամանակ անմնացորդ նվիրվածություն է ցուցաբերում եւ կարող է օրինակ հանդիսանալ մյուս ֆուտբոլիստների համար: Այստեղ, իհարկե, հակասություն չկա: Ֆուտբոլիստը, որ երեկ կարող էր հարբած լինել, հաջորդ օրը կարող է դուրս գալ դաշտ եւ ցուցադրել անմնացորդ նվիրվածություն: Այն, ինչ մենք գիտենք Արշավինի մասին, չի բացառում, որ նա ահավոր աշխատասեր է մարզումների ժամանակ եւ դաշտում ամբողջովին նվիրվում է իր մասնագիտությանը»:
Հետաքրքիր է, որ 2009 թ. Արշավինը նկարահանվել է առողջ ապրելակերպ քարոզող սոցիալական գովազդում, որում կոչ է անում հրաժարվել ալկոհոլային խմիչքների օգտագործումից: