Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի արտաքին առեւտրի դրական հաշվեմնացորդը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է 20 տոկոսով եւ կազմել 11,935 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակաշրջանում Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել Է 23,662 մլրդ դոլար, ըստ որում՝ արտահանության ծավալը հասել է 17,798 մլրդ դոլարի, ներմուծմանը՝ 5,864 մլրդ դոլարի:
Արտահանության կառուցվածքում ավելի քան 86 տոկոսը բաժին է ընկել նավթահումքին, 5,35 տոկոսը՝ նավթամթերքին, 0,4 տոկոսը՝ քիմիական արդյունաբերությանը, 0,73 տոկոսը՝ բուսական ու կենդանական ծագման յուղերին:
Այդ ընթացքում Ադրբեջանը առեւտրական գործառնություններ է իրականացրել 146 երկրի հետ: Արտահանել է հիմնականում Իտալիա, Ֆրանսիա եւ ԱՄՆ, ներմուծել` Ռուսաստանից, Թուրքիայից եւ Գերմանիայից: