|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ճապոնիայում գրանցված ձյան ռեկորդային տեղումների պատճառով 7 մարդ է մահացել, 64-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. հայտնում է РИА Новости-ն:
Ֆուկուի նահանգում զոհվել է 5 մարդ, նրանցից 3-ը`ավտոմեքենաներում գազերի արտանետումներից թունավորվելու հետևանքով, երբ ձյունն արգելափակել է արտանետման խողովակը: Մահվան ևս մեկ պատճառ է դարձել ձնից մաքրելու ժամանակ տանիքի ընկնելը: Մեկ մարդ մահացած է հայտնաբերվել ձնամաքրման մեքենայում:
Նիիգատա նահանգում մահացած է հայտնաբերվել տարեց տղամարդ: Եվս մեկ մարդ է մահացել Ֆուկուոկայում` մոտոցիկլետով թերթ բաժանելիս բախվել է բեռնատարի: