Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե կառուցվի թմբուկը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն այն կդիտի իբրեւ ազգային մշակույթի կործանում: «Մարդիկ ուղղակի ֆինանսական խնդիր են լուծում»,- Հանրապետության հրապարակում թմբուկի կառուցման թեմայի շուրջ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց նա:
Նա հիշեցնում է, որ ցանկացած հուշարձան փոփոխության ենթարկելու համար պետք է առաջնորդվել համապատասխան օրենքով, ըստ որի` նախ հարցը պետք է դրվի մասնագիտական քննարկման, այնուհետեւ մասնագետները հանգեն եզրակացության, որից հետո կատարվի ուսումնասիրություն եւ նոր միայն հարցին լուծում տրվի:
«Թմբուկի կառուցման դեպքում խախտվել է օրենքը. այն խախտվել է պետության եւ վարչապետի կողմից»,- հայտարարեց Քալաշյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պատկանելության, պահպանության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը սեպտեմբերի 5-ին նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է թմբուկի կառուցման հարցը, եւ նիստին ներկա բոլոր 29 մասնակիցներն էլ դեմ են քվեարկել թմբուկի կառուցման նախագծին:
Իսկ ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի կարծիքով` հուշարձանի փոփոխմանն ուղղված ցանկացած միջամտություն պետք է բացատրություն եւ իմաստ ունենա, իսկ տվյալ դեպքում` անհասկանալի է, թե ինչո՞ւ է գլխավոր ճարտարապետը նման բան որոշել. «Ինչ ենք ասելու ապագա սերունդներին»:
Հարցին, թե արդյո՞ք թմբուկի կառուցման նախագիծը մեծն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը չէր նախատեսել, Հասրաթյանը պատասխանեց, որ այն միայն Թամանյանի էսքիզներում է. «Բայց չէ որ յուրաքանչյուր աշխատանք մինչեւ կյանքի է կոչվում տասնյակ տարբերակներ է ունենում. Թամանյանը չկառուցեց թմբուկը, եւ Հանրապետության հրապարակը հուշարձան համարվեց առանց գմբեթի»: