կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-28 00:44
Քաղաքական

Վարչապետը օրենք է խախտել

Վարչապետը օրենք է խախտել
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես ինքը տեղեկացրեց լրագրողներին, նամակ է հղել կառավարությանը, սակայն հակառակ օրենքի, որը նախատեսում է ԱԺ պատգամավորի նամակին պատասխան տալ ոչ պակաս քան 10 օրվա ընթացքում, պատասխանը դեռ չի եկել: «Վարչապետը օրենքը խախտելով է շարժվում: Հետաքրքիր է` կառավարությունը չի ուզում օրենք ընդունել, որ այս օրենքը խախտելու համար պետական պաշտոնյաները պետք է տուգանվեն 50.000 դրամով: Ա’յ սա իսկական բարեփոխում կլինի»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: