Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարունակվում է փոփի արքա Մայքլ Ջեքսոնի մահվան գործով դատավարությունը: Հաջորդ լսումը տեղի կունենա այս ամսվա վերջին, սակայն մինչ այդ նոր տեղեկություններ են ստացվել. Մայքլը կախվածություն է ունեցել զգայազրկիչ Propofol դեղամիջոցից:
Դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ 58-ամյա բժիշկ Մյուրեյը հենց այդ դեղն է ներարկել Ջեքսոնին նրա մահվանից մի քանի ժամ առաջ. տեղեկացնում է Daily Mirror-ը եւ հավելում, որ բժշկի փաստաբանները պատրաստվում են բողոքարկման: Նրանք հայտարարել է, որ Մյուրեյը չի հասկանում, թե ինչպես կարող էր Propofol-ը հայտնվել Մայքլի ստամոքսում:
Նախնական լսումները տեղի կունենան սեպտեմբերի 26-ին, ներկայումս աշխատանքներ են տարվում վկաների հետ: Դեղատան աշխատող Թիմ Լոպեսը հայտնել է, որ Մայքլ Ջեքսոնի մահվանից մի քանի օր առաջ ինքը մեծ քանակության Propofol է ուղարկել Մյուրեյի ընկերուհուն, որը հունիս ամսին` մինչ Մայքլի մահը, լքել է ԱՄՆ-ը: