|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Սյունիքի մարզում լուրեր են շրջանառվում, թե Հայաստանի կառավարություն քննարկման է դրել Որոտանի ՀԷԿ-երի համակարգը Ռուսաստանին փոխանցելու հարցը:
Ռուստաստանից Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը սահմանի վրա չթանկացնելու պայմանով մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը կա'մ հավատարմագրային կառավարման սկզբունքով, կա'մ էլ սեփականության իրավունքով իր ձեռքը վերցնի համակարգը:
Հիշեցնենք, որ կառավարությունը գերմանական KfW բանկի հետ համատեղ արդեն իրականացնում է 51 մլն եվրո արժողությամբ ծրագիր, որով առաջիկա 5 տարիներին պետք է արդիականացվեն եւ վերազինվեն «Որոտան» կասկադի «Սպանդարյան», «Շամբ» եւ «Տաթեւ» ՀԷԿ-երը:
Նշենք նաեւ, որ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը կարեւորագույն նշանակություն ունի ոչ միայն նրանով, որ թողարկում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը, այլեւ` որ համակարգում թողարկված 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում:
Yerkir.am-ի բանավոր հարցմանը, թե տեղեկատվությունն արդյո՞ք համապատասխանում է իրականությանը, 2 օրվա քաշքշուկներից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը փոխանցեց նախարար Արմեն Մովսիսյանի խոսքը. «Ոչ մի նման գործընթաց չկա»: