|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքն» անդրադարձել է Իջեւանում սպասվող քաղաքապետի ընտրություններին՝ նշելով, որ Փաշինյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին մարզպետ, պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրն է՝ Հայկ Ղալումյանը:
Նա Փաշինյանի ընկերն է, նրանց միջեւ կա նաեւ քավոր-սանիկական կապ: Արդեն մի քանի ամիս է՝ փաշինյանական թեւը ջանք չի խնայում ներկայիս ԺՊ սանիկի առաջխաղացման համար, բայց տեղի աղբյուրների փոխանցմամբ, ջանքերն իզուր են:
Նրան իջեւանցիները որպես քաղաքապետ չեն տեսնում: Հիմա, ըստ նույն լուրերի՝ իմքայլականներն ամեն բան անելու են, որ վերջում որպես թեկնածու մնա միայն Հայկ Ղալումյանը, քանի կանխատեսում են, որ այլ սցենարով հաղթանակ գրանցելը անհնար կլինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում