կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-16 12:45
Քաղաքական

ՀԱԿ-ից դուրս գալը` քաղաքական մա՞հ

ՀԱԿ-ից դուրս գալը` քաղաքական մա՞հ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ բոլոր այն մարդիկ կամ ուժերը, որոնք դուրս են եկել Հայ ազգային կոնգրեսից, չեն կարող հավակնել այն վարկանիշին, որն այսօր ունի ՀԱԿ-ը:

ՀԱԿ-ից դուրս գալն այդ ուժերի համար, ըստ քաղաքագետի, մեծ կորուստ կլինի, եւ նրանք, ամենայն հավանականությամբ, խորհրդարան չեն անցնի:

«Օրինակ, ասեք` ի՞նչ ռեսուրսներ ուներ ՀՀՇ-ն, մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ասպարեզ դուրս գալը: Ի՞նչ ռեսուրս ունեն այն մարդիկ, ովքեր արդեն դուրս են եկել ՀԱԿ-ից, նրանք կարո՞ղ են, արդյոք, լուրջ մասնակցություն ունենալ ընտրապայքարին... Ես խիստ կասկածում եմ»,- նշեց Իսկանդարյանը` հավելելով, որ ՀԱԿ-ից դուրս գալը, իհարկե, քաղաքական մահ չէ, բայց կորուստ է, դրա համար էլ, անկախ այն բոլոր տարաձայնություններից, որոնք որոշ ուժեր ունենում են ներսում, միշտ էլ ելքեր են գտնում, որպեսզի շարունակեն մնալ ՀԱԿ-ում:

Իսկ ՀԱԿ-ը, նրա կարծիքով, այն ուժն է, որը հնարավորություն ունի անցնելու խորհրդարան: