|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Anonymous խմբի հաքերները կոտրել են Մեքսիկայի մի քանի նախարարությունների կայքերը, այդ թվում` պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարություններինը. հաղորդում է Reuters-ը:
Հաքերները հայտարարել են, որ այդ գործողություններն իրենց ձեռքի գործն են, սակայն չեն նշել դրդապատճառները: «Մենք Anonymous ենք, մենք լեգեոն ենք, մենք չեն ներում, մենք չենք մոռանում: Սպասեք մեզ»,- գրված է նրանց բլոգում արված գրառման մեջ:
Anonymous-ը նաեւ Twitter-ում հայտարարել է, թե պլանավորում է կոտրել նաեւ նախագահ Ֆելիպե Կալդերոնի կայքը:
Հաքերների այս խումբը հայտնի է նրանով, որ աջակցել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, խոշոր հարձակումներ է գործել Sony-ի եւ Bank of America ընկերությունների, ինչպեսեւ ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգերի վրա: