Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճապոնական Յոկոգամա քաղաքի արվարձանում բացվել է Lastel անունով հաստատությունը, որը հյուրանոց է հանգուցյալների համար: Այնտեղ «համարավետ պայմաններում» միաժամանակ կարող են հանգրվանել 18 մահացած «այցելուներ»:
Մեկ օրվա գինը 120 հազար իեն է` 157 դոլար: Այդ գումարը վճարելով` հանգուցյալի հարազատները կարող են նրան թողնել համարում եւ հանգիստ սպասել քաղաքի` ծանրաբեռնված աշխատող դիահերձարաններում իրենց հերթին:
Ի դեպ, սիրահար զույգերին, որոնք Lastel-ը սովորական հյուրանոցի տեղ են դնում, աշխատակիցները նրբանկատորեն մերժում են` ասելով. «Մեզ մոտ միայն սառը համարներ են»:
Մահը Ճապոնիայում եկամտաբեր բիզնես է դարձել երկրում մահացության մեծ տեմպերի պատճառով: Կանխատեսումների համաձայն` այն իր գագաթնակետին կհասնի 2040 թվականին: Այդ ժամանակ ճապոնական կղզիների բնակչությունը կնվազի 20 միլիոնով. գրում է ТСН-ն:
Չնայած տնտեսական ճգնաժամին` ճապոնացիները հուղարկավորությունների վրա չեն տնտեսում. ծաղիկների, սափորների, դագաղների վրա ծախսում են մոտավորապես 1,2 մլն իեն (մոտ 16 հազար դոլար):