կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-05 15:06
Սպորտ

US open. կանանց պայքար

US open. կանանց պայքար

Շարունակվում է նյույորքյան US Open-2011-ը։ Կանանց պայքարում հայտնի են դարձել քառորդ եզրափակչի առաջին երկու զույգերը։

Աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիստուհի ռուսաստանցի Վերա Զվոնարյովան 6/2, 6/3 հաշվով հաղթանակ է տոնել 21-ամյա գերմանուհի Սաբին Լիսիցկու նկատմամբ։

1/4-ում Զվոնարյովան կհանդիպի Ավստրալիայի ներկայացուցիչ 27-ամյա Սամանտա Ստոսուրի հետ, ով  Մարիա Կիրիլենկոյի նկատմամբ՝ 6/2, 6/7, 6/3 հաշվով պայքարից դուրս է թողել ռուսաստանցի Մարիա Կիրիլենկոյին: Հանդիպումը տևել է  2 ժամ 37 րոպե: 

Իտալիայի ներկայացուցիչ Ֆլավիա Պենետան  6/4, 7/6 հաշվով առավելության է հասել Չինաստանի ներկայացուցիչ Շուան Պենի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 2 ժամ 31 րոպե։

Հաջորդ փուլ դուրս գալու համար Պենետան մրցապայքարի դուրս կգա Գերմանիայի ներկայացուցիչ Անգելիկ Կերբերի հետ, ով  6/4, 6/3 հաշվով առավելության է հասել ռումինուհի Մոնիկա Նիկուլեսկուի նկատմամբ։