կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-31 13:18
Սպորտ

US open. տղամարդկանց պայքար

US open. տղամարդկանց պայքար

Նյու Յորքում ընթացող US Open-2011-ի առաջին փուլում արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը հաղթանակ է տոնել ամերիկացի Բոբի Ռեյնոլդսի նկատմամբ` չորս սեթերի արդյունքում 6/4, 3/6, 6/4, 6/3 հաշվով։ Հանդիպումը տևել է 3 ժամ։

Հաջորդ փուլում Նալբանդյանը կհանդիպի խորվաթ Իվան Լյուբիչիչի հետ, ով ավելի վաղ` 7/6, 3/6, 6/1, 7/5  հաշվով պայքարից դուրս է թողել սլովակ Բլազ Կավչիչին։

Հաջորդ փուլում Ջոկովիչը մրցապայքարի դուրս կգա արգենտինացի Կարլոս Բերլոգի հետ, ով իր հերթին հաղթել է իսպանացի Պերե Ռիբային՝ 7/5, 6/0, 6/1 հաշվով։

 

Աշխարհի ուժեղագույն թենիսիստ սերբ Նովակ Ջոկովիչը հեշտությամբ հաղթեց Կոնոր Նիլանդին  երկու սեթերից հետո ՝ 6։0, 5։1, Նիլանդը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը: Հանդիպումը տևել է 44 րոպե։

Ամերիկայի բաց առաջնության  գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ուժեղագույն թենիսիտ իսպանացի Ռաֆայել Նադալը դժվար մենախաղ ունեցավ ղազախստանցի Անդրեյ Գոլուբևի հետ։ Երեք սեթերի արդյունքում` 6/3, 7/6, 7/5 հաշվով Նադալը պայքարից դուրս թողեց Գոլուբևին: Հանդիպումը տևել է 2 ժամ 49 րոպե։

Հաջորդ փուլում Ռաֆան ուժերը կչափի ֆրանսիացի Նիկոլյա Մայուի հետ, ով հաղթել էր Կոլումբիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ֆարախին ՝ 3/6, 6/7, 6/2, 6/4, 6/0։

Լուսանկարները տե՛ս Haysport.am-ում: