Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ԱՄՆ-Նյու Յորք քաղաքում մեկնարկել է «Մեծ սաղավարտի» կարևորագույն մրցաշարերից մեկը` US Open-2011-ը։
Տղամարդկանց պայքարում աշխարհի երրորդ ուժեղագույն թենիսիստ, 30-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը մեկնարկային փուլում մրցապայքարից դուրս է թողել 23-ամյա կոլումբացի Սանտյագո Հիրալդոյին` 6/4, 6/3, 6/2 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 46 րոպե։
Այս մրցաշարի հնգակի հաղթող Ֆեդերերը հաջորդ փուլում կհանդիպի Իսրայելի ներկայացուցիչ, 26-ամյա Դուդի Սելայի հետ, որը 4/6, 2/6, 6/4, 6/3, 6/0 հաշվով հաղթել է բրազիլացի Տոմազ Բելուչիին։
Ամերիկացի Մարդի Ֆիշը երեք սեթերի արդյունքում` 6/2, 6/2, 6/1 հաշվով առավելության է հասել գերմանացի Տոբիաս Կամկեի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 43 րոպե։
Հաջորդ փուլում Ֆիշը ուժերը կչափի Մալեկ Ջազիրի (Թունիս)-Տիեմո Դե Բակկեր (Նիդեռլանդներ) զույգի հաղթողի հետ։
Լուսանկարները տե'ս Haysport.am-ում: