կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-02 15:26
Սպորտ

US open. տղամարդկանց պայքար

US open. տղամարդկանց պայքար

 

US Open-2011 մրցաշարի տղամարդկանց պայքարում աշխարհի երրորդ ուժեղագույն թենիսիստ, 30-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը վստահ է առաջ շարժվում: Ֆեդերերը 6/3, 6/2, 6/2 հաշվով պայքարից դուրս է թողել իսրայելցի Դուդի Սելային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 17 րոպե։

Երրորդ փուլում Ֆեդերերը կհանդիպի Խորվաթիայի ներկայացուցիչ Մարին Չիլիչի հետ, ով ավելի վաղ  6/1, 6/0, 6/0 հաշվով առավելության է հասել ավստրալացի Բերնարդ Տոմիչի նկատմամբ։

Աշխարհի ներկայիս  ուժեղագույն թենիսիստ սերբ Նովակ Ջոկովիչն իր փայլուն մենախաղերով ապշեցնում է:  6/0, 6/0, 6/2 հաշվով նա առավելության է հասել արգենտինացի թենիսիստ  Կարլոս Բերլոկի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 30 րոպե:

Այսպիսով, հաջորդ փուլ դուրս գալու համար Ջոկովիչը կխաղա  ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյի հետ, ով իր հերթին  6/2, 6/4, 7/5 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Պոտիտո Ստարչեի նկատմամբ։

25-ամյա ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգան, ով առավելապես աչքի ընկավ «Ուիմբլդոնում»  6/3, 7/5, 6/2 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Սերգեյ Բուբենկոյին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 44 րոպե։

Հաջորդ փուլ դուրս գալու համար Ցոնգան ուժերը կչափի իսպանացի Ֆերնանդո Վերդասկոյի հետ, ով 6/4, 6/3, 6/1 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Մարսել Իլհամի նկատմամբ։

Լուսանկարները տե'ս Haysport.am-ում: