կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-01 17:45
Սպորտ

US open. կանանց պայքար

US open. կանանց պայքար

Նյու Յորքում ընթացող US Open-2011 մրցաշարի կրկնակի հաղթող  ամերիկացի Վինուս Ուիլյամսը շեգրենի ախտանշաններ ունենալու պատճառով հրաժարվել է մասնակցությունից: Առողջական խնդիրների հետևանքով նա նաև բաց էր թողել Տորոնտոյի և Ցինցինատիի սուպերմրցաշարերը:

Գերմանուհի Յուլիա Գյորգեսը երկրորդ փուլում  հանդիպել էր իսպանուհի Լաուրա Պոուս-Տիոյի հետ: Գյորգեսը 6/3, 6:1 հաշվով վստահ հաղթանակ է տոնել: Հանդիպումը տևել է 1 ժամ 9 րոպե:

Հաջորդ փուլում  Գյորգեսը կմրցի Չինաստանի ներկայացուցիչ  Շուայ Պենի հետ, ով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ցվետանա Պիրանկովայի նկատմամբ՝ 6/2, 6/4:

Մարիա Շարապովան երկրորդ փուլում պայքարից դուրս է թողել Բելառուսի ներկայացուցիչ Անաստասիա Յակիմովային՝ 6/1, 6/1 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 9 րոպե: 

Հաջորդ փուլում ռուս մարզուհին կհանդիպի իտալուհի Ֆլավիա Պենետայի հետ, ով ավելի վաղ հաղթել է իր հայրենակցուհի Ռոմինա Օպրանդիին 6/0, 6/3 հաշվով: 

Երկրորդ փուլում Ուիլյամսը պետք է հանդիպեր գերմանուհի Սաբին Լիսիցկու հետ: Տեխնիկական հաղթանակով Լիսիցկին հաջորդ փուլում կհանդիպի Դոմինիկա Ցիբուլկով (Սլովակիա)-Իրինա Ֆալկոնի (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ: