կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-31 13:33
Սպորտ

Us open. կանանց պայքար

Us open. կանանց պայքար

«Մեծ սաղավարտի» առաջին՝ Ռոլան Գարոս-2011 մրցաշարի հաղթող չինուհի Նա Լին US Open-ի մեկնարկային փուլում 2/6, 5/7 հաշվով պարտվեց Ռումինիայի ներկայացուցիչ Սիմոնե Հալեպին: Հանդիպումը տևել է 1 ժամ 34 րոպե։
Հաջորդ փուլում Հալեպը կհանդիպի Իսպանիայի ներկայացուցիչ Կարլա Սուարես Նավարայի հետ, ով 6/2, 4/6, 7/5 հաշվով հաղթանակ է տոնել ֆրանսուհի Մաթիլդա Յուհանսոնի նկատմամբ։

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը երկու սեթերի արդյունքում 6/1, 6/1 հաշվով պայքարից դուրս է թողել է սերբուհի Բոյանա Յովանովսկիին։ Հանդիպումը տևել է 56 րոպե։

Հջորդ փուլում  Ուիլյամսը մրցապայքարի դուրս կգա հոլանդուհի Միխաելա Կրայչեկի հետ, ով  3/6, 7/6, 6/1 հաշվով առավելության է հասել Հունաստանի ներկայացուցիչ Ելենի Դանիլիդուի նկատմամբ։

Աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի,  դանիացի Կարոլին Վոզնյացկին երկու սեթերի արդյունքում 6/3, 6/1 հաշվով առավելության է հասել  իսպանուհի Նուրիա Լագոստերու Վիվեսի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 20 րոպե:

 

Հիշեցնենք, որ «Մեծ սաղավարտի» այս մրցաշրջանում Կարոլինը մրցաշարերից և ոչ մեկում դեռևս չի կարողացել եզրափակիչ փուլ հասնել:  

Լուսանկարները տե՛ս Haysport.am-ում: