կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-04 12:54
Քաղաքական

ՀՅԴ. Օր առաջ պետք է ազատվել այս իշխանություններից

ՀՅԴ. Օր առաջ պետք է ազատվել այս իշխանություններից

Երեկ` սեպտեմբերի 3-ին,  Գյումրիի թատերական հրապարակում կայացած ՀՅ Դաշնակցության  հանրահավաքին  ՀՅԴ գործիչները հաստատեցին, որ սկսում են հանրապետությունով մեկ հանրահավաքների շարք, և քանի որ Շիրակի մարզը համարվում է Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը,  ՀՅԴ-ն իր պայքարը  սկսում է Գյումրիից: Նրանց հավաստմամբ` ՀՅԴ-ի  հիմնական նպատակը ներկա իշխանություններին հեռացնելն ու  երկրի ներսում արդար կարգեր հաստատելն է:

Դաշնակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն իր ելույթում անդրադարձավ  Հայաստանի սոցիալ-տնտեսկան ծանր վիճակին, գնաճին  և  ահագնացող չափերի հասնող արտագաղթին: Ըստ նրա` անցած երկուսուկես տարիների ընթացքում մեր երկիրը լքել է ավելի քան 78 հազար մարդ: Պաշտոնական տվյալներով` աղքատությունը Հայաստանում 35 տոկոս է, ոչ պաշտոնական տվյալներով` 60 տոկոս: Այս ցուցանիշներն, ըստ ՀՅԴ ներկայացուցիչների, ապացույցն են այն բանի, որ այս ամենի փրկության միակ միջոցն օր առաջ այս իշխանություններից ազատվելն է:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի կարծիքով` իշխանական բուրգը պետք է հեռանա վերից վար, այդ ժամանակն արդեն հասունացել է, եւ այդ նպատակին հասնելու համար հայ ժողովուրդը պետք է միասնական ոտքի կանգնի ու պայքարի այս ռեժիմի դեմ: