Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք այս ընտրությունները դիտարկում ենք ոչ միայն զուտ Երեւանի ընտրություններ, այլ ընտրական ճանապարհով երկրում իրավիճակ փոխելու համար լուրջ հնարավորություն: Ցանկանում ենք ընտրությունների միջոցով երկրում արմատական բարեփոխումներ իրականացնել»,- Երեւանի Կենտրոն համայնքում՝ Այգեստանի բնակիչների հետ բակային հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցանկը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ այդ բարեփոխումների ծրագիրը Դաշնակցությունը վաղուց է մշակել՝ ներառելով քաղաքական օրակարգ մտած 7 կետերի մեջ:
«Հայաստանում ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառն այն է, որ այսօր սերտաճել են իշխող կուսակցությունն ու պետությունը: Քանի դեռ այս խոչընդոտը չենք հաղթահարել, մյուս հարցերը չեն լուծվի: Այս իրավիճակը զզվելի է դարձել բոլորին»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ որպես ապացույց նշելով, որ պետական կառույցի, չինովնիկի հետ շփվելիս քաղաքացին տեսնում է, որ համատարած կուսակցականացում է: Իսկ ով այդ շրջանակի մեջ չէ, չի կարող ոչինչ ակնկալել:
«Երկիրը բաժանվել է երկու մասի՝ 3-5 տոկոս արտոնյալներ, որ կուտակել են անհաշվելի հարստություն, մնացած բոլորս հայտնվել ենք բախտի քմահաճույքին: Այս պատճառով է, որ արտագաղթը բոլոր ռեկորդները գերազանցում է: Երբ մարդու հետ խոսում ես, ասում է՝ ձեռքս ճար լինի՝ կգնամ, սա լավագույն բնութագրիչն է այս ճգնաժամի: Ով դրսում է, գոհ էլ չէ իր վիճակից, բայց այստեղ այնքան վատ է, որ գալ չեն ուզում: Սա հասել է վերջնագծին, եւ պետք է փոխել է օր առաջ»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքերով` եթե քաղաքապետն իր լիազորություններն իրականացնի, բոլորովին այլ Երեւան կունենանք: Սակայն նա, լինելով իշխող կուսակցության ներկայացուցիչ, լիազորությունները հանձնել է կուսակցությանը: Իսկ երբ մայրաքաղաքում չկա կարգուկանոն, մյուս շրջաններից մեծ ակնկալիք ունենալ պետք չէ: Ընդդիմադիր քաղաքապետը կբերի շահերի բախու,մ եւ թեւերից յուրաքանչյուրը պարտադրված կլինի աշխատել ուժերի առավելագույն չափով՝ ցույց տալու համար, որ ինքն ավելի լավ է աշխատում: