|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«ՉԻ» տեղեկություններով` շաբաթ օրը առավոտվանից Սերժ Սարգսյանի մոտ են հավաքվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները` բլոկ առ բլոկ: Նախաձեռնության հեղինակը Սերժ Սարգսյանն է եղել:
Նա սկզբում իր մոտ է կանչել ուժային կառույցների պատասխանատուներին: Պատմում են, որ հանդիպումները երկար են տևել, և պաշտոնյաները խուճապահար են դուրս եկել Սերժ Սարգսյանի մոտից:
Կիրակի օրը ՀՀ վարչության պետ Տիգրան Սարգսյանն է հավաքել բոլոր նախարարներին. ամենայն հավանականությամբ` Սերժ Սարգսյանի հետ ունեցած խոսակցություններից հետո: Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանը հանձնարարական է տվել ուժայիններին` պատժել իրենց այն ենթականերին, որոնք առավել աչքի են ընկնում բացասական վարքով: «Մաքրեք ձեզ ու ձեր միջավայրը. ընտրություններին մաքուր ենք գնալու»,- մոտավորապես այսպիսի ձևակերպմամբ պահանջ է ներկայացրել Սերժ Սարգսյանը:
«ՉԻ» տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվել են Մարգար Օհանյանի աշխատանքային լիազորությունները` մինչև հարուցված քրեական գործի նախաքննության և դատաքննության ավարտը: Բացի այս, մեր տեղեկություններով, երեկ ոստիկանապետին դիմում է ներկայացրել Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության պետ, գնդապետ Մուշեղ Օհանյանը, որը Մարգար Օհանյանի հարազատ եղբայրն է: