կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-30 12:40
Աշխարհ

Լոս Անջելեսում դատում են 65-ամյա հայ մարդասպանի

Լոս Անջելեսում դատում են 65-ամյա հայ մարդասպանի

Երեկ Լոս Անջելեսի երդվյալ ատենակալների դատարանը մեղադրական վճիռ է ներկայացրել 65-ամյա Ալբերտ Տեր-ՍարգսյանինՆա մեղադրվում է հայ ընտանիքի սպանության եւ Սանսեթ բուլվարում մարմնավաճառուհու վրա հարձակման մեջ. տեղեկացնում է Los Angeles Times-ը:

Ալբերտ Տեր-Սարգսյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել սպանվածների հետ:  2008-ին Խաչիկ Սաֆարյանը խոստովանել է Տեր-Սարգսյանին, որ դավաճանել է իր կնոջը` Կարինե Հակոբյանին, որին Տեր-Սարգսյանը սիրահարված է եղել: Վերջինս փորձել է օգուտ քաղել իրավիճակից, սակայն, երբ դավաճանության փաստը բացահայտվել է, Կարինե Հակոբյանը չի բաժանվել ամուսնուց: Դա վրդովեցրել է Տեր-Սարգսյանին, եւ նա անցել է ավելի վճռական գործողությունների. Սաֆարյանը սկսել է անանուն սպառնալիքներ ստանալ, իսկ 2008թ. դեկտեմբերի 11-ին Խաչիկ Սաֆարյանը եւ նրա դուստրը՝ 9-ամյա Լուսինե Սաֆարյանը, սպանվել են:

Սպանությունից հետո էլ Տեր-Սարգսյանը հետապնդել է Կարինե Հակոբյանին, սակայն` ապարդյուն: 2010թ. մարտի 26-ին Լոս Անջելեսում հայտնաբերվել է Կարինե Հակոբյանի դին` պարանոցի հատվածում հրազենային վնասվածքով: Ոստիկանությունը վստահ է եղել, որ կնոջը սպանել է Տեր-Սարգսյանը: