Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահություն հայտնեց, որ ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը մոտ ապագայում կշարունակվի: Նրա խոսքով` երկխոսությունը սկսվեց հենց հանրապետության նախագահի կոռեկտ, հավասարակշռված եւ զուսպ քաղաքականության շնորհիվ: Հավասարակշռված երկխոսություն տանելու պատրաստակամություն կոալիցիան սպասում է նաեւ ՀԱԿ-ի իր գործընկերներից:
«Կարծում եմ` ՀԱԿ-ի մեր գործընկերներն ըմբռնումով կմոտենան մեր հորդորներին, եւ չեմ կարծում, որ որեւէ պատեհ կամ անպատեհ առիթ կարելի է օգտագործել երկխոսությունը առկախելու, դա շարունակական պրոցես, խոսելաոճ կամ վարվելաոճ դարձնելու համար: Ավելին` չեմ կարծում, որ դրա առկախման համար որեւէ պատճառ ընդհանրապես ունեցել են»,- ասաց Գագիկ Մելիքյանը` հավելելով, որ ՀԱԿ-ում պետք է նաեւ հասկանան, որ իշխանությունների հետ չի կարելի ուլտիմատումներով խոսել, «քանի որ քաղաքական փոքրամասնությունները ներքաղաքական օրակարգ ձեւավորելու, ինչպես նաեւ որոշումներ կայացնելու հնարավորություններ երբեւէ չեն ունեցել»:
Ըստ հանրապետական պատգամավորի` ՀԱԿ երիտասարդների եւ, մասնավորապես, Տիգրան Առաքելյանի հետ կապված դեպքերը չեն կարող երկխոսությունն առկախելու պատճառ համարվել: Նրա համոզմամբ` Տ. Առաքելյանի դեպքը պարզապես առիթ է, եւ կապել երկխոսության վերսկսումը դրա հետ, չի կարելի: «Կարծում եմ, որ ՀԱԿ-ը շատ արագ կհասկանա իր բոլոր առաջարկությունների սնանկությունը եւ կշարունակի երկխոսությունը»,- նշեց հանրապետական գործիչը: