|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հայերը գույներ չունեն, մեկ տեսակի են եւ մեկ խնդիր ունեն աշխարհի առջեւ դրած: Այնպես որ, չեմ կարծում, որ գունավոր հեղափոխությունների կոչ է անում ԱՄՆ դեսպանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Հարցն այն է, թե ինչպես կարելի է մեկնաբանել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի վերջին հայտարարությունները քաղաքացիական հասարակության ակտիվացման անհրաժեշտության վերաբերյալ: Չէ՞ որ Յովանովիչը մինչ Հայաստան գալը Ղրղզստանում էր դեսպան եւ այնտեղ գունավոր հեղափոխություն եղավ:
Թեեւ, Գ. Սահակյանի խոսքերով, դեսպանը հեղափոխության կոչ չի անում, նրա խոսքերը մերժելի գնահատականի են արժանի. «Չի կարելի ուղղվածություն տալ: Իհարկե, ժողովրդավարությունը, ժողովրդավարության ամբողջական սցենարները մեզ համար ընդունելի են, բայց ենթատեքստային ինչ-որ բնորոշումներ եղան, որոնք մեզ համար ընդունելի չեն»: