կարևոր
757 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-04 20:51
Քաղաքական

Դատարանը մերժեց «Ավտոբուսի գործով» դատավճռի դեմ դատախազության ու պաշտպանության բողոքները․ Մելիքյան

Դատարանը մերժեց «Ավտոբուսի գործով» դատավճռի դեմ դատախազության ու պաշտպանության բողոքները․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Սամվել Վարդանյանի վերաբերյալ «Ավտոբուսի գործով» դատավճռի դեմ դատախազության ու պաշտպանության բողոքները։ Առաջին ատյանի դատական ակտը մնաց անփոփոխ։

Հիշեցնեմ, որ առաջին ատյանի դատարանը Սամվելին դատապարտել էր խուլիգանության մեղմ հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու խիստ հոդվածով արդարացրել էր։

Միաժամանակ, դատարանը վճռել էր պատիժ նշանակել 750 հազար դրամ տուգանքի ձևով և, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, նրան ազատել պատժից։

Հիշեցնեմ նաև, որ 2024թ. ապրիլի 15-ին Սամվելին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա»։