Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը երեկ զանգահարել է «Հայկական ժամանակ» թերթի թղթակից Վահագն Հովակիմյանին եւ սեռական բնույթի հայհոյանքներով «հարձակվել» նրա վրա:
Ալավերդյանը վրդովվել է, որ Հովակիմյանը թերթի երեկվա համարի առաջին էջում զետեղված «Նա գնա՞ց մենակ» հրապարակման մեջ հիշատակել է իր հետ ունեցած հեռախոսազրույցը: «Կարող ա ես չէի ուզում կինս իմանար, թե որտեղ էի»,- բացատրել է Ալավերդյանը եւ շարունակել սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ:
Հովակիմյանը նախ փորձել է հանգստացնել պաշտոնյային, ապա, համոզվելով, որ Գագիկ Խաչատրյանի տեղակալը չի հանդարտվում, ինքնապաշտպանական բնույթի, բայց դարձյալ սաստիկ սեռական հայհոյանքներով է պատասխանել:
Զգալով սեփական բառապաշարի սահմանափակ լինելը` Ալավերդյանը դադարեցրել է հայհոյանքները եւ անցել սպառնալիքներին: «Ես քեզ սատկացնելու եմ, գլուխդ ջարդելու եմ»,- ասել է նա Վահագն Հովակիմյանին:
«Արա', այ չնթռլյակ, քեզ տերմինատորի տեղն ես դրել»,- ի պատասխան ասել է «ՀԺ»-ի թղթակիցը». գրում է «Հայկական ժամանակ»-ը: