Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկանալու համար, թե «Հայկական ժամանակի» հրապարակումից հետո ի՞նչ բարոյական վնաս է կրել ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, «Հետք» էլեկտրոնային օրաթերթի լրագրող Գրիշա Բալասանյանը զանգահարել է նրան:
Երբ ներկայացել է, լսել է Ռուբեն Հայրապետյանի հարցը. «Էդ ի՞նչ թերթ ա, օրական ըտենց մի թերթ ա բացվում, ու որոշում եք, որ ինձ պիտի զանգե՞ք»:
- Իսկ Ձեզ զանգելը արգելվա՞ծ է:
- Տգե՜տ, ես լրատվական ծառայություն ունեմ, «չերեզ» լրատվական ծառայություն իմ հետ կապնվի,- ասել է պատգամավորը եւ անջատել հեռախոսը:
Գրիշա Բալասանյանը գրում է. «Ես, որ լուսաբանում եմ ԱԺ-ի աշխատանքները, գիտեմ, որ որեւէ պատգամավոր լրատվական ծառայություն չունի: Երբ կրկին զանգահարեցի, որպեսզի պատգամավորից ճշտեմ նման պահվածքի ու լրագրողին վիրավորելու պատճառը, Ռուբեն Հայրապետյանը նախ ճշտեց` արդյո՞ք զրույցը ձայնագրում եմ, թե՞ ոչ, իսկ երբ տեղեկացավ, որ ձայնագրվում է, սեռական բնույթի հայհոյանքներ սկսեց տալ: Վերջում էլ ավելացրեց. «Լավ արեցի»: