|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հարավային Սուդանում եղջերավոր անասունների համար երկու ցեղախմբերի միջեւ ծագած ընդհարումների հետեւանքով զոհվել է 600 մարդ, 985-ը վիրավոր են. France Presse գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը:
Ընդհարումները սկսվել են օգոստոսի 18-ին Ջոնգլի նահանգում, երբ մուրլե ցեղախումբը հարձակվել է նուեր ցեղախմբի գյուղերի վրա: «Բանն այն է, որ նահանգի ցեղախմբերը երկար տարիներ պայքարում են միմյանց հետ, հիմնականում` անասունների համար»,- գործակալությանը պարզաբանել է նահագապետ Մանյանգա Ջուուկան:
Հիշեցնենք, որ Հարավային Սուդանն այս տարվա հուլիսի 9-ին հռչակել է իր անկախությունը եւ հուլիսի 14-ին դարձել ՄԱԿ-ի 193-րդ անդամը: Վերլուծաբանների կարծիքով` նորաստեղծ պետությունը չի կարող լիարժեքորեն կայանալ, քան դեռ չեն լուծվել տեղի ցեղախմբերի միջեւ առկա երկարամյա խնդիրները, որոնք հիմնականում կենցաղային են`կա'մ ընտանի կենդանիների, կա'մ կանանց առեւանգում: