կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-04 16:28
Հասարակություն

Նոր Խաչակապ գյուղում հրդեհի պատճառով ծխահարվել է 250 ոչխար, 28 խոշոր եղջերավոր անասուն դուրս է բերվել անասնագոմից. ԱԻՆ

Նոր Խաչակապ գյուղում հրդեհի պատճառով ծխահարվել է 250 ոչխար, 28 խոշոր եղջերավոր անասուն դուրս է բերվել անասնագոմից. ԱԻՆ

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 02:23-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է կուտակած անասնակեր, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոցում։

 
 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին, մարվել՝ 13։08-ին։ Այրվել է մոտ 2200 հակ կուտակած անասնակեր, և հարակից անասնագոմում ծխահարվել է մոտ 250 ոչխար։ Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 28 խոշոր եղջերավոր անասուն։