|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արաբական ծագմամբ ֆրանսիացի գործարար Ռաշիդ Նեքքազը 1 մլն եվրոյի հիմնադրամ է ստեղծել եւ պատրաստվում է վճարել բելգիական եւ ֆրանսիական իշխանությունների կողմից հասարակական վայրերում փարանջա կրելու համար տուգանված կանանց փոխարեն. տեղեկացնում է France 24 հեռուստաալիքը:
Անցած չորեքշաբթի օրը 38-ամյա Նեքքազը մեկնել է Բելգիա եւ ծախսել հիմնադրամի առաջին 100 եվրոն` վճարելով 2 մահմեդական կանանց տուգանքները:
«Ես կողմ են օրենքին, որը դատապարտում է այն ամուսիններին, որոնք իրենց կանանց պարտադրում են հիջաբ կրել ու նստել տանը: Սակայն, միաժամանակ, հանդես եմ գալիս հօգուտ տեղաշարժման ազատության եւ ժողովրդավարության»,- հայտարարել է գործարարը:
Նա կոչ է արել մահմեդական կանանց` կվախենալ չադրայով փողոց դուրս գալ: «Վճարելով այդ տուգանքները ես ցանկանում են ցույց տալ այդ օրենքի անարդյունավետությունն ու անիմաստությունը»,- հավելել է Նեքքազը: