կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 10:16
Աշխարհ

Ավստրիայում փարանջա կրելը կարգելվի

Ավստրիայում փարանջա կրելը կարգելվի
Ավստրիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է արգելել  հասարակական վայրերում փարանջա կրելը:

Ըստ CNN-ի՝ այդ մասին պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ Ավստրիան կողմ է բաց հասարակությանը, ինչը ենթադրում է բաց շփում, ինչի պատճառով էլ կարգելվի փարանջա կրելը:

Սույն համաձայնությունը կնքվել է իշխող կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունների միջև: Բացի դրանից, դիտարկվում է նաև պետծառայողների՝ հիքաբ, փարանջա և կրոնական այլ հագուստ կրելու արգելք մտցնելու հնարավորությունը:

Նշենք, որ վերջերս Գերմանիայում նույնպես արգելվեց փարանջա կրելը: