Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքական բանակի հայազգի զինծառայող Սեւակ Շահին Բալըքչի սպանության գործով դատական առաջին նիստը տեւել է մոտ 13 ժամ, ինչից հետո դատարանի որոշմամբ մարդասպան Քըվանչ Աղաօղլուն ազատ է արձակվել` երկրից չհեռանալու պայմանով:
Դատավարության առաջին նիստի ընթացքում դատարանը լսել է մեղադրյալ Աղաօղլուի, ինչպես նաեւ բազմաթիվ վկաների ցուցմունքները:
Ինչպես տեղեկացնում է «Սաբահ» օրաթերթը , դատական հաջորդ նիստի ընթացքում դատարանը լսելու է Սեւակի նշանածի` Մելանի Քումրույանին, ով պնդում է, թե Սեւակի հետ լարված հարաբերությունների մեջ են եղել զորամասի հրամանատարները:
Հիշեցնենք, որ Քըվանչ Աղաօղլուի դեմ ցուցմունք էին տվել նաեւ թուրքը ընկերները: «Մոտ կես ժամ ուրախ մթնոլորտում աշխատելուց հետո Քըվանչ Աղաօղլուն մի րոպեի ընթացքում ուսից իջեցրեց զենքն ու այն ուղղեց Սեւակ Շահին Բալըքչըի վրա եւ կրակ բացեց»,- ըստ թուրքական Etha գործակալության` իր ցուցմունքում ասել է զինծառայող Հալիլ Էքշին` հերքելով Աղաօղլուի այն պնդումները, թե «զենքն ուսից իջեցնելու պահին պատահմամբ է կրակել»:
Հիշեցնենք, որ Սեւակ Շահին Բալըքչըն սպանվել էր ապրիլի 24-ին: