Փոխարժեքներ
26 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Ռուբեն Մուրադյանը գրում է․ «Ուղիղ երեք տարի առաջ Մեր Սրտի Վարչապետի ավտոշարասյան անիվների տակ զոհվեց Սոնա Մնացականյանը։
Ուղղակի թվարկեմ այս պահին հայտնի փաստերը.
- Նա հղի էր
- Փողոցն անցավ կանաչ լույսի տակ
- Կորտեժը կարմիրի տակ անցավ
- Ավտոշարասյունը շարժվում էր 108 կմ/ժ արագությամբ
- Կնոջը վրաերթի ենթարկած մեքենան կորտեժի առաջատար մեքենան էր
- Վթարից հետո կինը դեռ ողջ էր
- Մեքենան ոստիկանական էր, ոստիկան էր քշում
- Կորտեժում 10-ից ավելի մեքենա կար
- Կորտեժում բժիշկներով մեքենա կար
- Ոչ մի մեքենա կորտեժից չի կանգնել օգնություն ցուցաբերելու համար
- Սոնային վրաերթի ենթարկած մեքենան վարող ոստիկանին ձերբակալել են, հաջորդ օրը բաց են թողել։ Նա դեռ ազատության մեջ է։
- Տուժող կողմի փաստաբաններն ասում են, որ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունը տարօրինակ կերպով անհետացել է (սա կարևոր է, որպեսզի պարզվի, թե ո՞վ և ի՞նչ որոշումներ է ընդունել և ինչ հրամաններ տվել, օրինակի համար բժիշկների մեքենան կարող էր կանգնել, կամ ոստիկանական մեքենան կարող էր կանգնել; նաև կարևոր է նրա համար, որպեսզի պարզվի՝ Մեր Սրտի Վարչապետի ներգրավվածությքն աստիճանը այս ամենի մեջ)
- Նույն փաստաբաններն ասում են, որ քննությունն օբյեկտիվ չի եղել
- Դատաքննության ժամանակ պարզվեց, որ կորտեժի կանգն արգելող օրենք չկա
- ՄԻՊ-ը (Քրիստինե Գրիգորյանը) փորձել է կոծկել Մեր Սրտի Վարչապետի արարքը՝ նշելով, որ, իր տեղեկություններով, Նիկոլը տեղյակ չի եղել կատարվածի մասին (հիշեցնում եմ՝ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունները ինչ-որ տեղ անհետացել են)
Այստեղ կարող էինք ավարտել, բայց 2022 թվականի ապրիլի 10-ին (Սոնա Մնացականյանի մահից 16 օր առաջ) Նիկոլի կորտեժը վթարային իրավիճակ ստեղծեց Դիլիջանի ոլորաններում (կան տեսանյութեր)։
Այս պատմությունը բացակայում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներից։
Դատավարությունը ձգձգվում է, մինչև հիմա դատավճիռ չկա։ Մարդասպանը ազատության մեջ է։
ՀԳ Մարիամ Կանայանը մի քանի կարևոր ասպեկտ ավելացրեց։
- Շարասյունը էդ կատաղի արագությամբ սլանում էր ընդամենը ՔՊ խմբակցության նիստին
- նմանատի վթարային իրավիճկաներ ստեղծելու դեպքերը շատ են, անընդհատ նոր վկայություններ են ի հայտ գալիս։
- շարասյան պատասխանատուների նկատմամբ հանրային քրեական հետապնդում մինչ օրս դեռ չի հարուցվել, բողոքարկումների չգիտեմ որերորդ փուլն ա
- իշխանությանը պաշտպանող ներկայացուցիչները շարունակում են մեղադրել զոհին, victim blaming- ի բնորոշ տարբեր մեթոդներով ու խեղաթյուրել դեպքի տվյալները»։