Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն մեկ ժամից ավելի է` մոտ 200 պռոշյանցիներ հավաքվել են ՀՀ վերաքննիչ դատարանի առջև, որտեղ ընթանում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության կասկածանքով ձերբակալված Արայիկ Պետրոսյանի կալանքի որոշումը վիճարկելու գործով առաջին դռնփակ նիստը:
Ակցիայի մասնակիցները, այդ թվում` Արայիկի հարազատները, կրում էին «Բացահայտեք իրական հանցագործին», «Ազատություն Արայիկին», «Պռոշյանը Արայիկի հետ է» կարգախոսներով պաստառներ: Նաեւ վանկարկում էին` «ազատություն», «արդարություն»:
Yerkir.am-ի հետ զրույցում պռոշյանցիներից մեկը նշեց, որ ձերբակալվածները շատ ազնիվ ու նախանձելի երիտասարդներ են և նման հանցանքի ընդունակ չէին: «Թող իրենց մեջ ման գան իրական հանցագործին: Իրական մարդասպանը երևի հիմա լավ ծիծաղում է բոլորիս վրա»,- բարկացած հայտարարեց Արայիկի հարազատներից մեկը:
Երբ Yerkir.am-ի լրագրողը հավաքվածներին հայտնեց ոստիկանության հրապարակած` դատափորձաքննության նոր մանրամասները, ըստ որոնց` Արայիկ հագուստի վրա հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր, բնակիչներն էլ ավելի բորբոքվեցին:
«Այդ նյութն ամեն բանի վրայից կարող են հայտնաբերել, սակայն դա հիմք չէ: Արայիկն այդ օրը մարտկոց է փոխել, հնարավոր է` դրա հետքերը լինեն»,- ասաց Արայիկի կինը: Մի տատիկ էլ նշեց, որ իրական մարդասպանն ամեն ինչ կաներ հետքերը թաքցնելու համար, ոչ թե հանգիստ ման կգար:
Մանրամասները` տեսանյութում: