Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կոնգրեսի պատվիրակության հետ բանակցող կոալիցիայի աշխատանքային խմբի առանձին անդամների այն ակնարկները, թե կողմերի հաջորդ հանդիպումից պարզ կդառնա` ծավալված երկխոսությունը հեռանկար ունի՞, թե՞ ոչ, հուշում է, որ ընթացող բանակցություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որքան ներկայացվում է: Եվ դա բնական պետք է համարել, որովհետեւ Կոնգրեսը պահանջում է քննարկել ոչ այնքան կոնկրետ հարցեր, առաջարկվող լուծումներ, որքան մեկնաբանություններ ու գնահատականներ:
Նրանք պահանջում են տարիների ընթացքում քարոզչության միջոցով իրենց ձեւավորած պատկերը, իրականությունը ներկայացնել որպես անառարկելի փաստ, աքսիոմա` առանց հաշվի առնելու, որ դրանք ոչ թե համընդհանուր, այլ ընդամենը քաղաքական կոնկրետ ուժի դիրքրոշումներ են: Եվ դա` չնայած կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը, որ բոլոր առաջարկությունները, անկախ ամեն ինչից, պետք է դրվեն քննարկման:
Մինչդեռ մինչեւ «երկխոսության» մեկնարկը Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում էր բանակցություններում կողմերի իրավահավասարության մասին: Եթե իմպերատիվ պահանջների լեզվով խոսելը եւ պայմաններ թելադրելը այդ սկզբունքի կիրառական արտահայտություններն են, ապա կարելի է սպասել, որ այս երկխոսությունը որեւէ լուրջ հանգրվանի չի կարող հասցնել: