Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ:
Հայոց փառապանծ բանակը ծնվել ու կոփվել է ազատության ու անկախության համար մղված անհավասար պայքարում, մեր քաջ տղաների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կերտել է նվիրական հաղթանակներ եւ փոխել պատմության ընթացքը:
Այսօր էլ հայ զինվորը անսասան կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ շարունակելով հերոս պապերի ու հայրերի մարտական ավանդույթները եւ գործելով նոր սխրանքներ:
Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար:
Հարգարժա՛ ն Սերժ Ազատի,
Այս տոնական օրը մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, բարօրություն, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»: